Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Ազարյանին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին՝ միաժամանակ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նախագահի հրամանագրով նաև Ռուբիկ Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, և դադարեցվել են նրա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Սերժ Սարգսյանի հրամանագրով նաև որոշվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 1-ին և 3-րդ կետերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG