Մատչելիության հղումներ

Ուժեղ քամին վնասել է հաղորդալարեր, գազատար խողովակներ, արմատախիլ արել ծառեր


Այսօր ժամը 15:00-15:20-ի սահմաններում Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների` քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Այս պահի դրությամբ` ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ, կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ:

ԱԻ նախարարությունը սպասարկում է բոլոր ահազանգերը: Իրավիճակը գտնվում է նախարարության հսկողության ներքո, ասված է հաղորդագրությունում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս առաջիկա ժամերին մնալ շինությունների ներսում և խոստանում իրավիճակի վերաբերյալ տեղեկացնել հաջորդիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG