Մատչելիության հղումներ

Բաքուն այժմ էլ հայտարարում է, թե դեմ չէ Կասպշիկի գրասենյակի ընդլայնմանը


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդով, արխիվ

Ադրբեջանը դեմ չէ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

«Ադրբեջանը այդ կապակցությամբ արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը: Հիմնական գաղափարը հրադադարի ռեժիմի ամրապնդումն է: Հնչել են մի քանի առաջարկություններ, որոնցից մեկը ԵԱՀԿ-ի ներկայացուցչի լիազորությունների ընդլայնումն է՝ դիտարկում անցկացնելու համար: Մենք ասել ենք, որ դեմ չենք այդ առաջարկին»,- ադրբեջանական ANS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մամեդովը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ նույն պաշտոնյան, անդրադառնալով նույն հարցին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել էր, թե այդ կապակցությամբ Բաքուն պարտավորություններ չի ստանձնել: «[ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ] Կասպշիկի լիազորությունների էական փոփոխություն չի կարող լինել: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է: Մենք այդ կապակցությամբ պարտավորություններ չենք ստանձնել», - ասել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG