Մատչելիության հղումներ

100-ից ավելի զոհ Սիրիայի Տարտուս և Ջաբլա քաղաքներում պայթյունների հետևանքով


Սիրիա - Տարտուսում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, 23-ը մայիսի, 2016թ․

Սիրիա - Տարտուսում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, 23-ը մայիսի, 2016թ․

Ավելի քան 100 մարդ է մահացել Սիրիայի Ջաբլա և Տարտուս քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:

Տարտուսի կայարանում ականապատված մեքենայի պայթյունին հաջորդել են երկու մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունները, Ջաբլայում ևս մի քանի պայթյուն է որոտացել:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Երկու քաղաքներն էլ Լաթաքիա նահանգի տարածքում են, որը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի վերահսկողության տակ: Նման ծավալի հարձակումներ այս շրջանում հազվադեպ են լինում:

Տարտուսում դեռևս խորհրդային տարիներից տեղակայված է ռուսական ռազմածովային բազան, իսկ Ջաբլայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա անցյալ տարվանից գործում է ռուսական Հմեյմիմ ավիաբազան, որտեղից թռիչքներ են իրականացնում ռազմական օդանավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG