Մատչելիության հղումներ

ԼՂ փոխվարչապետը մտադիր է թողնել պետական և քաղաքական գործունեությունը


ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», ապրիլ, 2016թ․

ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», ապրիլ, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարում է պետական և քաղաքական գործունեությունը թողնելու իր մտադրության մասին:

«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի», - այսօր Ֆեյսբուքում գրել է Աղաբեկյանը:

Հիշեցնենք, դաշնակցական, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ է նշանակվել 2012 թվականի սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG