Մատչելիության հղումներ

Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել գնդապետ Թեմուր Շահնազարյանին Հայաստանի զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ նշանակելու մասին։ Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ի հրամանագրով գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը ազատվել էր ԶՈւ կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG