Մատչելիության հղումներ

Այսօր հանդիպում են ԵՄ և Արևելյան գործընկերության արտգործնախարարները


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեհրադյան քառյակի նախարարական հանդիպմանը, Պրահա, 4-ը մայիսի, 2016թ․
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեհրադյան քառյակի նախարարական հանդիպմանը, Պրահա, 4-ը մայիսի, 2016թ․

Օրակարգում 2015-ի մայիսի Ռիգայի գագաթնաժողովի որոշումների իրականացման ընթացքն է։

Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական միության և Արևելյան գործընկերության վեց երկրների արտգործնախարարների տարեկան հանդիպումը։

Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնել է, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի այդ հավաքին։

Օրակարգում 2015 թվականի մայիսին Ռիգայում կայացած գագաթնաժողովի որոշումների իրականացման ընթացքն է։

Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են նախկին խորհրդային վեց պետություններ. Եվրամիության հետ առավել ինտեգրման ուղղություն ընտրած եռյակը` Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցած Բելառուսը և Հայաստանը, ինչպես նաև առայժմ ինտեգրման գործընթացներում ներգրավվելու մտադրություն չունեցող Ադրբեջանը։ Բոլոր երկրներն էլ այսօր Բրյուսելում կներկայացնեն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

«Այս հավաքի ընթացքում քննարկվելու են Արևելյան գործընկերության ընթացիկ հարցերը և հեռանկարը, որը բխում է Եվրոպական հարևանության ծրագրի վերանայումից։ Անդրադարձ կլինի նաև 2017 թվականին Արևելյան գործընկերության նոր գագաթնաժողով անցկացնելու ծրագրին»,- ասել է Բելառուսի արտգործնախարարության մամլո խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG