Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն Պապ Ֆրանցիսկոսին առաջարկել է Մինսկում մասնակցել «Խաղաղության գագաթնաժողովին»


Պապ Ֆրանցիսկոս, արխիվ
Պապ Ֆրանցիսկոս, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մայիսի 21-ին Վատիկանում հանդիպելով Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, նրան առաջարկել է մասնակցել Մինսկում հնարավոր «Խաղաղության գագաթնաժողովին», որին կարող են ներկա լինել Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքը, հուդայական և մահմեդական հոգևոր առաջնորդները։

Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտության կարգավորումը պահանջում է հոգևոր առաջնորդների ներգրավվածություն։

Կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնական արձագանքն առայժմ հայտնի չէ, սակայն Վատիկանը ողջունել է Ուկրաինայի խնդրում Բելառուսի միջնորդական ջանքերը։ «Ամեն ինչ Աստծո ձեռքում է, եթե Նա կամենա` Բելառուսի հողում կհանդիպեն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների առաջնորդները», - ասել է Լուկաշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG