Մատչելիության հղումներ

logo-print

BBC. Սպանվել է Թալիբան շարժման առաջնորդը 


Մուլլահ Ախտար Մանսուր, արխիվ

Մուլլահ Ախտար Մանսուր, արխիվ

BBC-ի փոխանցմամբ, Աֆղանստանի հետախուզական ծառայությունը հաստատել է, որ Աֆղանստանի Թալիբան շարժման առաջնորդ Մուլլահ Ախտար Մանսուրը սպանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Պակիստանի հարավարևմտյան հեռավոր շրջանում։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Մանսուրը վտանգ էր ներկայացնում ամերիկյան զինծառայողների համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմական հրամանատարութան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերը Պակիստանում երկու մարդու են հարվածել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG