Մատչելիության հղումներ

Ուժեղացված գնդային մարտավարական զորավարժություն՝ ՀՀ ԶՈւ առաջին բանակային կորպուսում


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Հայաստանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսում անցկացված ուժեղացված գնդային մարտավարական զորավարժությանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտական գործողությունների ընթացքում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացվել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում:

«Բացի առաջադրված պաշտպանական և հակահարձակողական հիմնական ուսումնամարտական խնդիրներից ու նպատակներից, զորավարժության ժամանակ ուսումնասիրվել և փորձարկվել են ապրիլյան մարտական գործողություններից առանձնացված մի շարք մարտավարական կարևորության, ստորաբաժանումների գործակցելիության, կրակային խոցման և այլ օրինակելի դրվագներ ու առանձնահատկություններ: Հետագայում այդ օրինակները հիմնավորված կերպով կտարածվեն ամբողջ զինված ուժերում», - ասված է հաղորդագրությունում:

Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ Հայաստանի պաշտպանության նախարարը մատնանշել է առանձին դրվագների և ամբողջ զորավարժության ժամանակ աչքի ընկած առանձնահատկությունները, առավել դրական կողմով աչքի ընկած ստորաբաժանումներն ու նրանց հրամանատարներին:

Որպես ձեռքբերում առանձնացվել են հրամանատարների և շտաբների կառավարման ունակությունները, ստորաբաժանումների ճիշտ համագործակցության, հրամանատարների կողմից ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու բարձր մակարդակը, զինծառայողների արհեստավարժ գործողություններն ու բարձր մարտական ոգին: Հատուկ շեշտվել են հրետանային ստորաբաժանումների կողմից բարձր մակարդակով իրականացված գործողությունները, կրակային միջոցների խոցման բարձր աստիճանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG