Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Իրադրությունը շփման գծում հանգիստ է եղել


Հայ զինվորը մարտական հենակետում, մայիս, 2016թ.
Հայ զինվորը մարտական հենակետում, մայիս, 2016թ.

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի լույս 22-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգիստ է եղել:

Ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG