Մատչելիության հղումներ

Ղազախստանում հարյուրավոր լրագրողներ են ձերբակալվել


Աստանա, 21-ը մայիսի, 2016թ․
Աստանա, 21-ը մայիսի, 2016թ․

Ղազախստանի անվտանգության ծառայություններն այսօր երկրի տարբեր քաղաքներում իրականացրած լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալել են Հողային օրենսգրքի փոփոխությունների դեմ բողոքող ակտիվիստների, ցուցարարների և ակցիաները լուսաբանող հարյուրավոր լրագրողների։

Լրատվամիջոցների տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել մայրաքաղաք Աստանայում, հանրապետության ամենախոշոր քաղաք Ալմաթիում, ինչպես նաև Կարագանդայում, Օրալում, Չիմկենտում։ Ժամեր անց լրագրողներից մի քանիսը, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության և «Ինտերֆաքս» գործակալության աշխատակիցներն ազատ են արձակվել։

«Ազատության» կայքէջը, ինչպես նաև «Ֆեյսբուք», «Յություբ» և սոցիալական այլ ցանցեր Ղազախստանում երեկվանից արգելափակված են։ Հարյուրավոր մարդիկ այսօր փորձել են հավաքվել նախկին մայրաքաղաք Ալմաթիի կենտրոնական հրապարակում, սակայն ոստիկանները բերման են ենթարկել ակտվիստներին և կանխել են հավաքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG