Մատչելիության հղումներ

Կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն ՊՆ-ում


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն, որին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում տեսակապի միջոցով մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ղեկավար կազմը, փոխանցում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց զինծառայողների բարոյակամային հատկանիշների ամրապնդմանն ուղղված հետևողական աշխատանքի արդյունքները, և հենց այդ հատկանիշների համակցման արդյունքում է, որ հայ զինվորն արժանի հակահարված հասցրեց հակառակորդին:

Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, ով, անդրադառնալով Զինված ուժերի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը միտված միջոցառումներին, արձանագրված որոշակի բացթողումների շտկման ուղղությամբ իրականացված կոնկրետ քայլերին, բարձր է գնահատել նաև գաղափարադաստիարակչական, իրավական պատրաստության, զինծառայողների իրավակարգի ամրապնդմանը միտված հետևողական աշխատանքների արդյունավետությունը:

Զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Անդրադառնալով հայրենասիրական միջոցառումներին և տեղեկատվական գործողություններին, նա խոսել է նաև քառօրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում պետական, մասնավոր և բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների մասին, հանդես է եկել կամավորականների և ազատամարտիկների միավորումների հետ համագործակցության առավել սերտացման առաջարկով:

ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը, իր հերթին, խորհրդակցության մասնակիցներին զեկուցել է զորքերի մարտական պատրաստության վիճակի մասին` ընդգծելով, որ պատշաճ կարգով անցկացվել են մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:

Քննարկվող թեմաների և զեկույցների շուրջ իրենց տեսակետները, առաջարկություններն ու գնահատականներն են ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով քառօրյա պատերազմի ընթացքում արձանագրված հաջողությունները` մատնանշվել են շտկման կարիք ունեցող խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Ամփոփելով խորհրդակցությունը` Սեյրան Օհանյանը հորդորել է այսուհետ ևս ճշգրիտ, սպառիչ և օպերատիվ կերպով հասարակությանը հասանելի դարձնել Զինված ուժերի հաջողությունների և դրանց հիմքում կանգնած զինվորների, սպայական ու ենթասպայական կազմի և հրամանատարության մասին ամբողջական տեղեկատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG