Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը հանդիպել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հետ


Արման Թաթոյան, արխիվ

Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների իրավունքների ապահովման, մասնավորապես՝ այդ ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված հարցեր:

«Արման Թաթոյանը, ի թիվս այլնի, Քրիստոֆ Բիերվիրթին է ներկայացրել նաև ապրիլի սկզբին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:

Կողմերը հաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաև կարևորել են Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ուսուցողական ծրագրեր կազմակերպելու անհրաժեշտությունը»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG