Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյանը հակադարձում է Պեդրո Ագրամունտին


ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Տտարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հակադարձելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտին:

«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԽԽՎ-ի նախագահի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, Հայաստանի ԱԳ փոխնախարարը ասել է․ - «Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, համաձայն որի` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG