Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Աբովյանի մոտ գտնվող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության վարչապետների խորհրդի նիստը:

Նիստը բացեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով խոսեց Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական կապերը խորացնելու, ինչպես նաև ոչ անդամ երկրների՝ Իրանի, Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին:

ԵՏՄ-ի երկրների բոլոր վարչապետներն են ներկա, որոնք բոլորը խոսեցին: Խնդիրներից խոսեցին Բելառուսի վարչապետը, Ղրղըզստանի վարչապետը հատկապես սուր ելույթ ունեցավ՝ նշելով, որ միության շրջանակում իր երկրի համար ստեղծվել են խոչընդոտներ, և կոչ անելով հաղթահարել դրանք, այլապես դա կարող է խանգարել հետագա ինտեգրացիային:

Մինչ ընդլայնված կազմով նիստը տեղի ունեցավ նեղ շրջանակով հանդիպում, որին մասնակցեցին միայն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետները:

Մինչ նիստի մեկնարկը, այսօր առավոտյան Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախ ընդունեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ապա՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետներին:

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG