Մատչելիության հղումներ

ԳԴՀ դեսպան․Կողմերը պետք է հանձնառու լինեն Վիեննայի համաձայնությունների կատարման հարցում


Բերնհարդ Մաթիաս Քիսլեր, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան

Բերնհարդ Մաթիաս Քիսլեր, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կարևոր համարեց ղարաբաղյան շփման գծում հրադադարը պահպանելու շուրջ օրերս Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի կառավարության ներկայացուցիչ, նա նշեց, թե Գերմանիան մեծ ջանքեր է գործադրել՝ այդ պայմանավորվածություններին հասնելու համար։ «Կարևոր է հատկապես այն, որ համաձայնություն է ձեռք բերվել 1994 թվականին հաստատված՝ հրադադարի մասին համաձայնագրին նաև այսուհետ հետևելու, շփման գծում մշտադիտարկման մեխանիզմ ստեղծելու և ԵԱՀԿ հատուկ հանձնակատար Անջեյ Կասպշիկի անձնակազմը մեծացնելու ու վերջինիս լիազորություններն ընդլայնելու շուրջ։

Սրանք այն հարցերն են, որոնց լուծման համար Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, նույնպես իր ջանքերն է գործադրել և ամեն ինչ արել է՝ դրանց հասնելու համար»,- ասաց դեսպանն ու հավելեց՝ կողմերը պետք է հանձնառու լինեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG