Մատչելիության հղումներ

Լոնդոնի նախկին քաղաքապետը ծաղրում է Էրդողանին


Բորիս Ջոնսոն, արխիվ
Բորիս Ջոնսոն, արխիվ

Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծությունների մրցույթի հաղթող:

Մրցույթը կազմակերպել է բրիտանական Spectator ամսագիրը: Հաղթողը արժանացել է 1000 ֆունտ սթերլինգ մրցանակի:

Իր ստեղծագործության համար Ջոնսոնը ընտրել է Մեծ Բրիտանիայում լայնորեն տարածված լիմերիկ ժանրը: Հումորային հինգտողանի բանաստեղծության նպատակը անհեթեթ իրավիճակում հայտնված հերոսին ծաղրի ենթարկելն է: Լոնդոնի նախկին քաղաքապետը պատմել է Անկարայից տղայի և երկկճղակավորների ցեղի ներկայացուցիչների հետ նրա արտասովոր հարաբերությունների մասին․ բանաստեղծության տողերի համաձայն՝ հերոսը սեռական կապի մեջ է մտնում է այծի հետ:

Ջոնսոնը շվեյցարական Die Weltwoche պարբերականի հետ զրույցում նշել է, որ ցանկացած եվրոպական երկրում յուրաքանչյուրը ցանկության դեպքում պետք է հնարավորություն ունենա կոպիտ կատակներ հնչեցնել թուրքական առաջնորդի հասցեին:

Մրցույթի կազմակերպիչները խոստովանել են, որ նման մրցույթ անցկացնելու գաղափարը ծագել է գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանի հետ կապված սկանդալից հետո։

Այս տարվա մարտին Բյոհերմանը գերմանական հեռուստատեսությամբ ցուցադրվող Neo Magazin Royal հաղորդման ժամանակ երգիծական բանաստեղծության միջոցով ասել էր, թե Էրդողանը սեռական հարաբերություններ է ունենում այծերի և ոչխարների հետ։ Թուրքիայի վիրավորված նախագահը գերմանական իշխանություններից պահանջել է դատական գործ հարուցել Բյոհերմանի արարքի փաստով և պատասխանատվության ենթարկել կատակերգուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG