Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 19-ին անհետացած EgyptAir ընկերության A320 օդանավի որոնողական աշխատանքները շարունակվում են: Եգիպտոսը հայտարարել է, որ ինքնաթիռը կարող էր անհետացած լինել ահաբեկչական հարձակման հետևանքով:

Փարիզից Կահիրե չվերթն իրականացնող A320 օդանավը, որում 56 ուղևոր կար և անձնակազմի 10 անդամ, Միջերկրական ծովի վրայով թռչելիս՝ եգիպտական ափ չհասած, կորել է ռադարից: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի պաշտոնյաներն առավել հավանական են համարում, որ ինքնաթիռը կործանվել է՝ ընկնելով ծովը:

Ավելի վաղ Հունաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հայտնաբերել են ջրի վրա լողացող բեկորներ և փրկարար բաճկոններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG