Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական ամբողջ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ ՀՀ ՊՆ


ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակահերթեր:

«ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները», - նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG