Մատչելիության հղումներ

Գառնի գյուղի բնակիչներն այսօր առավոտից կրկին փակել են գյուղ տանող գլխավոր ճանապարհը։

Նրանց խոսքով՝ արդեն մի քանի օր է Ազատ գետի տարածքում շինարարությունը վերսկսվել է, և նախկին երեք միավոր շինտեխնիկայի փոխարեն այժմ վեցն է այնտեղ աշխատում։

Գյուղացիները պահանջում են դադարեցնել շինարարությունը և չեղյալ հայտարարել Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղերի ոռոգման կառավարության ծրագիրը։ Նրանց պնդմամբ, տվյալ ծրագրից ոչ թե այդ 12 գյուղերի բնակիչներն են օգտվելու, այլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով, գյուղացիների խոսքով, այդ տարածաշրջանում մեծ հողատարածքներ ունի։

Գյուղացիների հետ այս պահին բանակցում է Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը: Նա հորդորում է գյուղացիներին մարդասիրական քայլ անել ու բացել ճանապարհը գոնե զբոսաշրջիկների համար։ Ցուցարարներն էլ պնդում են, որ խնդիրը «մոմ վառելուց կարևոր է», և չեն հեռանա, մինչև հարցը չլուծվի։

Գառնեցիները, նշենք, որ արդեն երկու տարի շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում, ճանապարհ փակում, ստորագրահավաք կազմակերպում ու վերևներին դիմում՝ պնդելով, որ ինքնահոս եղանակով ոռոգման համակարգ կառուցելու կառավարության ծրագիրը բնապահպանական լուրջ խնդիրներ կառաջացնի զբոսաշրջության կենտրոն հանդիսացող Գառնիի համար։ Նրանց միացել են նաև բնապահպանները, ովքեր համոզված են, որ առանց այն էլ սակավաջուր Ազատ գետի ջուրը չի բավականացնի Արտաշատի 12 գյուղերին ջրով ապահովելու համար, և Համաշխարհային բանկի 10 միլիոն դոլարանոց վարկը պարզապես փոշիացվելու է։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG