Մատչելիության հղումներ

Երևանում սկսվել է Սարգսյան-Մեդվեդև առանձնազրույցը


Լուսանկարը՝ Նարեկ Նիկողոսյանի Թվիթերից

Լուսանկարը՝ Նարեկ Նիկողոսյանի Թվիթերից

Այսօր Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։

Սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը։ Այդ մասին Թվիթերում գրառում է արել Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը։

Նշենք, որ այսօր Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական միության վարչապետների երևանյան նիստը նախատեսված էր ապրիլի 8-ին, սակայն չեղարկվեց, քանի որ Ղազախստանի վարչապետը հրաժարվեց դրան մասնակցել: Երևանի փոխարեն Մոսկվայում հանդիպած ԵԱՏՄ վարչապետները պայմանավորվեցին հաջորդ նիստն անցկացնել մայիսի 20-ին Հայաստանի մայրաքաղաքում:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG