Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի դերասանը դատապարտվեց «վանդալիզմի» մեղադրանքով


Ռուսաստան - Պյոտր Պավլենսկին մոսկովյան դատարանում, արխիվ

Ռուսաստան - Պյոտր Պավլենսկին մոսկովյան դատարանում, արխիվ

Մոսկովյան դատարանը երեկ 16 ամսվա ազատազրկման է դատապարտել դերասան Պյոտր Պավլենսկուն՝ ի աջակցություն Ուկրաինայի ակցիայի ժամանակ «վանդալիզմի» մեղադրանքով:

Երկու տարի առաջ դերասանը անվադողեր էր այրել Սանկտ Պետերբուրգում՝ սատարելով Եվրոմայդանի ցուցարարներին:

Թեպետ Պավլենսկին սահմանված պատիժը չի կրի՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետը լրանալու հետ կապված, այդուհանդերձ, նա կմնա անազատության մեջ մեկ այլ՝ անցած տարվա նոյեմբերին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության շենքի դուռը այրելու գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG