Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Շփման գծում համեմատաբար հանգիստ իրադրությունը պահպանվել է


ԼՂ ՊԲ զինծառայողները դիրքերում, մայիս, 2016թ․
ԼՂ ՊԲ զինծառայողները դիրքերում, մայիս, 2016թ․

Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG