Մատչելիության հղումներ

Լվովում հայկական համայնքի ղեկավարը հանդիպել է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ


Ադրբեջանացի մարզիկները ռինգում փորձում են հաշվեհարդար տեսնել մենամարտում հաղթող արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հետ, 14-ը մայիսի, 2016թ.

Ադրբեջանացի մարզիկները ռինգում փորձում են հաշվեհարդար տեսնել մենամարտում հաղթող արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հետ, 14-ը մայիսի, 2016թ.

Նրանք պայմանավորվել են մեղմացնել լարվածությունը, «Ազատության»-ը փոխանցեց Ուկրաինայում Հայաստանի դեսպանը։

Այսօր Ուկրաինայի Լվով քաղաքում Լվովի հայ համայնքի ղեկավար Նիկոլայ Քոչարյանը, համայնքի ներկայացուցիչ Սուրեն Ավագյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի փոխանցմամբ, հանդիպել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Դեսպանի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել Լվովի ոստիկանապետի գրասենյակում։

Մանուկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել համայնքների միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ «Նրանք պայմանավորվել են, որպեսզի մեղմացնեն լարվածությունը և այլևս նման բան չկրկնվի», - ասաց Մանուկյանը։

Դեսպանը նշեց, որ հիմա Լվովում իրավիճակը նորմալ է, լարվածությունն անցել է։ «Դեսպանը և Ուկրաինայում հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը համատեղ կազմակերպել են ամեն ինչ, որպեսզի կարողանանք հարթել այս լարված իրավիճակը, և, փառք Աստծո, ստացվել է, հիմա տեսնենք՝ ինչքան կպահպանվի այս խաղաղ իրավիճակը։ Հայերն այստեղ խնդիր չունեն։ Ամեն ինչ հայ համայնքի հսկողության տակ է», - ասաց դեսպանը։

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-ից 15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտում հաղթող արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հետ։ Այնուհետև ադրբեջանցի մարզիկներն ու մարզիչները հարձակվել են Հայաստանի հավաքականի անդամների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG