Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություն կանցկացնի Լեհաստանում


Կալինինգրադի հետ սահմանակից լեհական քաղաքներում ՆԱՏՕ-ն հունիսի 7-ից 17-ը լայնածավալ զորավարժություն կանցկացնի, որում ներգրավված կլինի ավելի քան 31 հազար զինվորական:

«Անակոնդա» անունը կրող զորավարժությանը ՆԱՏՕ-ի անդամ 28 պետություններից կմասնակցեն 18-ը:

Այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթացող Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարեց, որ զորավարժությունը լինելու է պաշտպանողական մարտավարությամբ:

Ապաթուրայը նաև վստահեցրեց, որ լայնածավալ այս զորավարժությունը կապված չէ Կալինինգրադում ռուսական հրթիռների տեղակայման հետ և ծրագրված էր դեռ երկու տարի առաջ:

Զորավարժությունը կանցկացվի երկու փուլով, ցամաքային ուժերից բացի դրան կմասնակցեն նաև Բալթիկ ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի նավատորմերը, 105 միավոր ուղղաթիռ ու ռեակտիվ ուղղաթիռ, ավելի քան 2900 տանկ ու այլ զրահատեխնիկա:

ՆԱՏՕ-ի անդամ երկրներից բացի զորավարժությանը կմասնակցեն նաև Ուկրաինան ու Վրաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG