Մատչելիության հղումներ

Երևանում բացվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդես


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը: «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակում անցկացվող ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն և առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին: Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացնում են նաև իրենց մոտ առկա աշխատատեղերը և ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը:

«Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության և այլ ոլորտներում արտադրանք թողարկող մեր հայրենակիցների ջանքերը Սերժ Սարգսյանը ոգևորիչ է համարել և բարձր գնահատել ներկայացված ապրանքների որակական հատկանիշները: Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկել է իրենց արտադրանքի իրացման և արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG