Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական ավիաընկերության օդանավը կործանվել է Աֆղանստանում


Երեկ Աֆղանստանում` Հելմանդ գավառում, աղետի է ենթարկվել և կործանվել է ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության «Անտոնով-12» բեռնատար օդանավը։

Անձնակազմի 9 անդամներից 7-ը զոհվել են։

Աֆղանստանում ամերիկյան ռազմական օդակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ «ռազմական միջամտություն չի եղել, օդ բարձրանալիս մեքենան թևով բախվել է թռիչքուղուն»։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա տվյալ ավիաընկերության արդեն երկրորդ օդանավի կործանումն է Աֆղանստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG