Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովը հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը


Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հայտարարությամբ է հանդես է եկել Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ։

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդարանի նիստի բացմանը Գալուստ Սահակյանը, մասնավորապես, հայտարարել է. - «Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում` Զմյուռնիա քաղաքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածքներում»:

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

«Ի համերաշխություն հույն ժողովրդի և մեր հույն գործընկերների` առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանված հույն նահատակների հիշատակը», - ասել է Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG