Մատչելիության հղումներ

«Այց առաջին քրիստոնյա երկիր». հաստատվել են Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը


Հռոմի Պապի Հայաստան այցի տարբերանշանը

Հռոմի Պապի Հայաստան այցի տարբերանշանը

Հաստատվել են հունիսի 24-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Նախագահականը ներկայանում է նաև տարբերանշանի նկարագրությունը. - «Տարբերանշանը շրջանաձև է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա և հետագայում կառուցվել է վանքը: Այնուհետ Սուրբ Գրիգորը դարձավ հայոց ազգի առաջին Հայրապետը, և Տրդատ Գ Մեծ թագավորի հետ համատեղ ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն։ Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթողիկե եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները: Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG