Մատչելիության հղումներ

logo-print

Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել հարավում տեղակայված զորամիավորումում


ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անցկացրել է ծառայողական խորհրդակցություն, որին, բացի միավորման և զորամասերի հրամանատարական կազմից, մասնակցել են նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:

«Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագծի հարավային և հարավարևելյան ուղղությամբ իրականացվող բանակային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Վերջում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ըստ ուղղությունների ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG