Մատչելիության հղումներ

Տասնյակ ընտանիքներ արդեն վերադառնում են Մարտակերտ և Մատաղիս


Հայ զինվորները շփման գծում, մայիս, 2016թ

Հայ զինվորները շփման գծում, մայիս, 2016թ

Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվում է։

Մայիսի լույս 18-ի գիշերը շփման գծում հանգիստ է եղել։ Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ սահմանային կրակոցներ են հնչել միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նաև հաղորդում է, որ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում՝ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Այս պահին առաջնագծում շինարարական աշխատանքներ են ընթանում՝ նոր ճանապարհներ են փորվում, եղածն՝ ամրացվում է, Ջաբրայիլի ուղղությամբ դիրքերն ավելի լայնացվում ու ամրապնդվում են։

Շինարարական աշխատանքներ են ընթանում Մարտակերտում, Ներքին Հոռաթաղ գյուղում, Մատաղիսում, Ղարաբաղի այն քաղաքներում և գյուղերում, որոնք տուժել են ապրիլյան հրետակոծության ժամանակ։

Նշենք, որ ավելի վաղ այս տարածքներ էր այցելել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և խոստացել, որ պետությունը կաջակցի շատ արագ վերականգնել տուժած բնակավայրերը։

Լեռնային Ղարաբաղի կառավարությունից երեկ «Ազատության»-ը փոխանցեցին, որ տասնյակ ընտանիքներ արդեն վերադառնում են Մարտակերտ և Մատաղիս։ Դպրոցներում աշակերտների թիվը գնալով մեծանում է, կյանքը վերադառնում է իր բնականոն հունին։

Հովհաննես Մովսիսյան, Լեռնային Ղարաբաղից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG