Մատչելիության հղումներ

logo-print

ԱՀԿ․ «Զիկա» վիրուսը առաջիկա ամիսներին կտարածվի Եվրոպայով


«Զիկա» վիրուսը տարածող Aedes Aegypti մոծակը

«Զիկա» վիրուսը տարածող Aedes Aegypti մոծակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ «Զիկա» վիրուսը առաջիկա ամիսներին կտարածվի Եվրոպայով:

ԱՀԿ-ի երեկ հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ ռիսկային գոտիներ են հատկապես Պորտուգալիայի Ատլանտյան Մադերիա կղզին, Սևի ծովի արևելյան ափերը:

Ըստ մասնագետների՝ «Զիկա» վիրուսը տարածող միջատներ բնակվում են նաև Խորվաթիայում, Թուրքիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Վրաստանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Չեռնոգորիայում:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Բրազիլիայում վարակի բռնկումից հետո ևս 50 երկրում այս հիվանդության տարածման դեպքեր հայտնաբերվեցին: Վիրուսի հետևանքով հղի կանայք ծննդաբերում են արատներով երեխաների, մասնավորապես՝ բնականից շատ փոքր գլխով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG