Մատչելիության հղումներ

NYT. ԱՄՆ իրավապահները քննություն են սկսել ռուս մարզիկների դոպինգ կիրառելու հարցով


Ռուսաստան - Դոպինգային վերահսկողության կենտրոն Կրասնայա Պոլյանայում՝ Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ, փետրվար, 2014թ․
Ռուսաստան - Դոպինգային վերահսկողության կենտրոն Կրասնայա Պոլյանայում՝ Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ, փետրվար, 2014թ․

Միացյալ Նահանգների դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ արդյոք ռուսաստանցի մարզիկները պաշտոնյաների աջակցությամբ դոպինգ կիրառել են, թե՝ ոչ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Թերթը գրում է, որ ամերիկյան իրավապահներն ըստ օրենքի կարող են հետաքննել օտարերկրացիների հետ կապված գործերը, եթե դրանք որևէ կերպ առնչվում են Միացյալ Նահանգներին, օրինակ՝ դոպինգի հետ կապված ֆինանսական փոխանցումները կատարվել են ամերիկյան բանկերի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG