Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին ևս իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ ՀՀ ՊՆ


ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը նախորդ օրերի համեմատությամբ հանգիստ է եղել, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այդուհանդերձ, հաղորդագրության համաձայն, սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG