Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն դրական է գնահատում Վիեննայի հանդիպումը


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը դրական է գնահատում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ։

Ղարաբաղի արտգործնախարարությունը նաև աջակցություն է հայտնում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը միջադեպերի հետաքննությունների անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի շուրջ աշխատանքներն ավարտելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, ինչպես նաև ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու վերաբերյալ։

«Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք բացառում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն և պնդում 1994 թվականի և 1995 թվականի հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը», - ասված է նախարարության երեկ երեկոյան տարածած հաղորդագրությունում։

Ղարաբաղի արտաքին գերատեսչությունը ընդգծում է, որ նշված համաձայնագրերը, որոնք վերջ դրեցին լայնածավալ ռազմական գործողություններին և այդպիսով հնարավորություն ստեղծեցին որոնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, կնքվել են բանակցություններին բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի լիարժեք մասնակցության շնորհիվ։

«Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները հենց նշված եռակողմ ձևաչափով», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG