Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել


Հայ զինվորները շփման գծում, 8-ը ապրիլի, 2016թ.

Հայ զինվորները շփման գծում, 8-ը ապրիլի, 2016թ.

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ մայիսի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG