Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ողջունում է Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները


Ֆրանսիայի դեսպանատունը Երևանում

Ֆրանսիայի դեսպանատունը Երևանում

Ֆրանսիան ողջունել է երեկ Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակի, ապրիլի 2-ից 5-ի մահացու բախումներից հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Նախագահներ Սարգսյանը և Ալիևը, Եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրի, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ վերահաստատեցին, որ կողմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաև ընդունեցին վստահության միջոցառումների, այդ թվում նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը: Սրանք շատ կարևոր հանձնառություններ են: Ֆրանսիան կոչ է անում կողմերին իրագործել դրանք, և որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ կշարունակի միջնորդի իր դերակատարությունը», - ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակի հաղորդագրությունում, որը հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG