Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային և ծառայության ընթացքին:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանը ողջունել է այս նախաձեռնությունը՝ կարևորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին:

Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG