Մատչելիության հղումներ

Պուտինի դիմակով ակցիա իրականացնելու համար քաղաքացին դատապարտվել է վարչական կալանքի


Ռոման Ռասլովցևի ակցիան

Ռոման Ռասլովցևի ակցիան

Մոսկվայի դատարանը քաղաքացի Ռոման Ռասլովցևին դատապարտել է 20-օրյա վարչական կալանքի՝ Վլադիմիր Պուտինին հիշեցնող ռետինե դիմակով բողոքի ակցիա իրականացնելու համար: Ըստ դատարանի որոշման, քաղաքացին «խախտել է հասարակական կարգը»: Դատարանի որոշմամբ՝ Պուտինի դիմակը ենթակա է ոչնչացման:

Քաղաքացի Ռասլովցևն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, որ իրացրել է Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքը և չի խախտել որևէ օրենք:

Ռասլովցևը ձերբակալվել էր մայիսի 14-ին՝ միայնակ բողոքի ակցիա իրականացնելու պահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG