Մատչելիության հղումներ

Հայաստանցի սամբիստները Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 8 մեդալով


Սամբոյի միջազգային մրցումներ, արխիվ
Սամբոյի միջազգային մրցումներ, արխիվ

Մայիսի 12-16-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն, ոսկե մեդալ է նվաճել և 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն հռչակվել գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը՝ մարտական սամբոյի մրցաշարի 52 կիլոգրամ քաշային կարգում, արծաթե մեդալների են արժանացել սամբոյի մրցաշարի 52 և 68 կիլոգրամ քաշային կարգերում հանդես եկող վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը և եղվարդցի Վաչիկ Վարդանյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել գյումրեցի Մաքսիմ Մանուկյանը՝ 57, վանաձորցի Արսեն Ղազարյանը՝ 74, սպիտակցի Էդիկ Պետրոսյանը՝ 90 կիլոգրամ քաշային կարգերում, սպիտակցի Մխիթար Մխիթարյանը և աբովյանցի Վահան Նիկոլայանը՝ մարտական սամբոյի համապատասխանաբար 57 և 62 կիլոգրամ քաշային կարգերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG