Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքով


Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ

Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Օհանյանի սպանության դեպքի առթիվ։

«Մայիսի 14-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը: Նույն օրը՝ ժամը 21:00-ին, Վայքի քաղաքային հիվանդանոցում արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ քրեական գործը հարուցվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG