Մատչելիության հղումներ

ԼՂ անկախությունը ճանաչելու օրինագիծը ԱԺ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց


Հայաստանի Ազգային ժողովի շենքը Երևանում
Հայաստանի Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը չընդգրկվեց խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի օրակարգում: Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ օրինագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու օգտին քվեարկեցին ՀՅ Դաշնակցության պատգամավորները և «Ժառանգության» որոշ պատգամավորներ, քվեարկությանը չմասնակցեցին Հանրապետական, Հայ ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG