Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց ԼՂ անկախությունը ճանաչելու օրինագծին


ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյան, արխիվ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյան, արխիվ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այսօր մի քանի ժամ տևած բուռն քննարկումների արդյունքում դրական եզրակացություն չտվեց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին:

Հանձնաժողովի անդամներից միայն Թևան Պողոսյանը քվեարկեց նախագծին դրական եզրակացություն տալուն, ևս մեկ պատգամավոր՝ Համլետ Հարությունյանը, դեմ քվեարկեց, հանձնաժողովի մյուս անդամները չքվեարկեցին:

Այժմ խորհրդարանում քննարկվում է օրենքի նախագիծը Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը:

Օրինագիծն ունի երկու հոդված՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը», և «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»: Հիշեցնենք՝ կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն տվեց նախագծի վերաբերյալ եզրակացությանը, որում նման օրենքի ընդունումը պայմանավորվում է «Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները», և օրինագիծն ուղարկեց խորհրդարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG