Մատչելիության հղումներ

Չեչնիայի գերագույն դատարանի նախագահը Կադիրովի պահանջով հրաժարական է տվել


Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով, արխիվ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի գերագույն դատարանի նախագահը հրաժարական է տվել ռուսաստանյան այդ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի քննադատությունից հետո։

Մայիսի 5-ին խորհրդակցության ժամանակ Կադիրովը քննադատել էր դատական իշխանությանը՝ մասնավորապես, անարդար դատավճիռների, գործերի քննության ձգձգման համար, և առաջարկել Կարատաևին ու երեք դատավորների ինքնակամ հրաժարվել պաշտոններից:

Մագոմեդ Կարատաևը հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտնել է տեղական հեռուստատեսությամբ, ներողություն խնդրելով Կադիրովից և նշելով, որ նրա քննադատությունը հիմնավոր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG