Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ Անկանոն կրակահերթեր հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելքում


ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ Զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG