Մատչելիության հղումներ

Ծանր վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան


ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի դարպասները, արխիվ

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի դարպասները, արխիվ

Երկու օր առաջ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ծանր վիրավորված 21-ամյա զինծառայող Հովհաննես Պողոսյանը տեղափոխվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանը երեկ այցելել է զինծառայողին:

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հովհաննես Պողոսյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։

Փոխնախարարը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG