Մատչելիության հղումներ

Բելառուսում հիմնադրվել է ընդդիմադիրների Ազգային կոնգրեսը


«Բելառուսական ազգային կոնգրեսի» տարբերանշանը
«Բելառուսական ազգային կոնգրեսի» տարբերանշանը

Մինսկի կենտրոնում այսօրվա հավաքից հետո ընդդիմադիրները հայտարարել են «Բելառուսական ազգային կոնգրեսի» հիմնադրման մասին: Հավաքին մասնակցել է մոտ 300 մարդ: Նախաձեռնողները որպես Կոնգրեսի հիմնադրման պատճառ նշում են ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի միավորումը:

Կոնգրեսի կազմում են Բելառուսի նախագահի վերջին ընտրություններում թեկնածություն առաջադրած Նիկոլայ Ստատկևիչը և Վլադիմիր Նեկլյաևը, ինչպես նաև Բելառուսի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը:

Կոնգրեսի համագումարի ժամանակ քննարկվել են աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG