Մատչելիության հղումներ

Մոսկովյան գերեզմանատանը ծեծկռտուքի հետևանքով 3 մարդ է մահացել


3 մարդ է մահացել Մոսկվայի «Խովանսկոյե» գերեզմանատանը երեկ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով: Առնվազն 26 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 4-ը լուրջ վնասվածքներ ունեն: Ծեծկռտուքին մասնակցած ավելի քան 90 մարդ ձերբակալվել է:

Ըստ տեղական լրատվամիջոցների, զանգվածային կոնֆլիկտի մի կողմում եղել են Չեչնիայից և Դաղստանից, մյուսում՝ Ուզբեկստանից և Տաջիկստանից ժամանած միգրանտները: Վիճաբանությունը ծագել է գերեզմանատան շահութաբեր ծառայությունները կառավարելու շուրջ:

Մայիսի 14-ին Մոսկվայի «Խովանսկոյե» գերեզմանատանը զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էին մոտ 400 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG