Մատչելիության հղումներ

Ահաբեկչության հետևանքով Իրաքում առնվազն 6 մարդ է մահացել


Բաղդադի շրջաններից մեկը՝ ահաբեկչությունից հետո, արխիվ
Բաղդադի շրջաններից մեկը՝ ահաբեկչությունից հետո, արխիվ

Իրաքում առնվազն 6 մարդ է զոհվել, երբ 14 ինքնասպան-ահաբեկիչներ հարձակվել են մայրաքաղաք Բաղդադից ոչ հեռու գտնվող կառավարական շենքերի համալիրի վրա: Associated Press-ի հաղորդմամբ, ահաբեկիչներից ոմանք պայթեցրել են իրենց համալիրի մուտքի մոտ՝ այդպիսով արգելափակելով դրսում գտնվող անվտանգության ուժերի մուտքը համալիր, մյուսները ներս են խուժել, որտեղ էլ նրանց վնասազերծել են:

Interfax-ն էլ, հղում կատարելով Sky News Arabia-ին, հայտնում է, որ ահաբեկչական հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել, որոնցից 8-ը Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG